Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ Բորել
ԺամանցԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում ելույթի ժամանակ։
«Ուկրաինայի գոյությունը կախված է մեզանից։ Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ Դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում, պարզապես դադարեցրեք մատակարարումները», - ասել է Բորելը: Նա հավելել է, որ եթե զենքի մատակարարումը դադարեցվի, ապա Ուկրաինան չի կարողանա դիմակայել և ստիպված կլինի հանձնվել։
Նա Ռուսաստանին անվանել է Եվրոպայի գոյության գլխավոր սպառնալիքը։ «Եվ մենք պետք է հստակ հասկանանք և ընդունենք այդ ռիսկը», - ընդգծել է Բորելը: