Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)
Ժամանց«Եթե պետք է` քաղաքական իշխանություն էլ կարող ենք վերցնել, ինչու եք այդքան սարսափում էդ մտքից»,- Civilnet.am-ին տված հարցազրույցում սկսված գործընթացների շարունակության մասին այսպիսի վարկած է առաջ քաշել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հարցադրմանը` արդյոք Սահմանադրության խախտում չի լինի հոգևոր իշխանության կողմից քաղաքական իշխանության զավթումը` սրբազան հայրը լրագրողին հիշեցրել է իշխանության ավելի ծայրագույն խախտումները, որոնք կատարելիս առհասարակ դրա մասին չի հիշել։
«Էսօր Սահմանադրությունը թղթի կտորի եք վերածել, սահմանադրական օրենքներն ամբողջովին թղթի կտորի եք վերածել։ Արցախի անվտանգությունը նույն Սահմանադրությամբ պիտի երաշխավորվեր, իսկ ինչ արեցիք Արցախի հետ ... ինչու խախտեցիք Սահմանադրությունը։
Թե ձեզ կարելի էր, իսկ ես երկրորդ սորտի քաղաքացի եմ, ինձ չի ներվի»,– Շիրակի թեմի առաջնորդն ավարտել է միտքը՝ ընդգծելով, որ Փաշինյանը չի կարող ավելի իրավասու համարվել։