Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը
ՀասարակությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել «գործնական և կառուցողական ձևով»։ Երկու երկրների ղեկավարները կենտրոնացել են «ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում, ինչպես նաև միգրացիոն ոլորտում համագործակցության վրա»։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարելագործել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև փոխգործակցության մեխանիզմները»,- ասվում է հաղորդագրության մեջ։