ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան 

Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Հասարակություն

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանն է։

- Տավուշում գյուղեր են հանձնվում, մարդիկ փակել են ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե այդ գյուղերը չտանք, պատերազմ կսկսվի։

- Պատերազմը, մեկ է` սկսվելու է. հաջորդը որ ուզի` չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու։

- Հաջորդ զիջումները, ըստ Ձեզ, որո՞նք են լինելու։

- Բազմիցս անդրադարձել եմ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետեր կան, այդ կետերն Ադրբեջանը հերթականությամբ կյանքի է կոչում։

- Խոսքը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասի՞ն է։

- Ոչ միայն, ավելի վատ կետեր էլ կան։ Խոսքը փախստականների վերադարձի մասին է։

- Օրերս մի խումբ պայմանագրային զինծառայողներ միացել էին ցուցարարներին, զրուցել նրանց հետ, հետո ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունն է զբաղվում նրանցով, քրգործ են հարուցել։ Դուք այստեղ խախտում տեսնո՞ւմ եք։

- Այո, իրենք հանցանք են կատարել։

- Ցուցարարների հետ չպե՞տք է զրուցեին։

- Մոտեցել են, լավ են արել, ցանկացած մարդ իրավունք ունի՝ ինչ ուզի, անի, բայց հետո դրա համար չպիտի զղջա։

- Հանցանքը ոչ թե միանալն է, այլ իրենց արածի համար զղջա՞լը։

- Առաջինը՝ որ մոտեցել են ու հայտարարել, որ միանում են։ Երկրորդ հանցանքը՝ տղայական, այն է, որ զղջացել են։ Հանցանք է, որ իրենք զինվորական համազգեստով են եղել։

- Տավուշում Բագրատ սրբազանի հետ է նաեւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Որպես զինվորական՝ նրան ճանաչո՞ւմ եք, ի՞նչ կարող եք ասել նրա մասին։

- Ոչինչ չեմ ասի։

- Չե՞ք ճանաչում, թե՞ ճանաչում եք, բայց չեք ուզում ասել։

- Ճանաչում եմ։ Ինքն ի ցույց է դրել մի քանի օր առաջ իր հայտարարություններով։ Ինքը մի քանի օր առաջ վարչապետին անվերապահորեն վստահող անձ էր, դրանից մի քանի տարի առաջ էլ է վստահված անձ եղել, դրանից 2 տարի առաջ էլ, բանակից զորացրված, պաշտոն է ստացել։ Երբ իրեն են կպնում, էդ ժամանա՞կ են հայրենասեր դառնում։

- Իսկ Բագրատ սրբազանի մասին ի՞նչ կարող եք ասել։

- Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ։

- Փաստորեն, սրբազանին միանշանակ դրական եք վերաբերվում։

- Ես չեմ վերաբերվում, ինքն այդպիսին կա, ինքը երբեք չի թաքցրել իր մտքերը, ինքը երբեք չի համակերպվել անարդարությանը` ոչ թե այսօր, այլ․․․ ես շատ վաղուց եմ իրեն ճանաչում։

- ՔՊ-ն մի քանի շաբաթ է Բագրատ սրբազանին փորձում է վարկաբեկել, անգամ գրում են, թե Ռուսաստանի գործակալ է։

- Ծիծաղելի բաներ եք ասում (ծիծաղում է)․․․, այս երկրում բոլորն ագենտ են, բացի իրենցից, բայց եթե ուզում եք իմանալ` ամենամեծ ագենտն իրենք են, ժամանակը կգա, եւ դա կապացուցվի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունեն
Ամենադիտված