Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան
ՀասարակությունՏեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է.
«Նիկոլի հետ կիրանցիների հանդիպման ժամանակ «վնիզապնը» պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով, հնարավոր է՝ նույնիսկ գյուղի միջով։
Հիշեցնեմ, մինչև դեռ երեկ, երեկ չէ առաջին օրը նիկոլական քարոզիչները ինչ-որ Ալմաաթիի հռչակագիր ու սովետական սահմաններ էին տռցնում...
#օկուպացիա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Փաշինյանը հանդիպել է կիրանցիների հետ, որոնք օրեր շարունակ պայքարում են ըննդեմ իշխանությունների՝ ՀՀ տարածքներից Ադրբեջանին հանձնելու որոշման: