Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
ԺամանցԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ֆիդանը շեշտել է «Գազայում կոտորածին արագ դադարեցնելու և Իսրայելի վրա ճնշում գործադրելու» անհրաժեշտությունը։
«Նախարար Հաքան Ֆիդանը Էր Ռիադում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Անտոնի Բլինքենի հետ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայում տիրող վերջին իրավիճակը և բանակցությունների փուլը։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ «Գազայում կոտորածը հնարավորինս շուտ դադարեցնելու, մշտական հրադադարի հասնելու և Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար»։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ և քննարկել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները։