ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ
ՀասարակությունՈւկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա Վաշինգտոնում դաշինքի ամառային գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սմիթը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէր ընդունել Ուկրաինային իր շարքերը անցյալ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ, և նույն դիրքորոշումը կլինի նաև հիմա։
«Դաշինքը նույնը կանի այս ամառ»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Սմիթը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «Ուկրաինային կոնկրետ ծրագիր կառաջարկեն» դաշինքին մերձենալու համար։