Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի
ՀասարակությունՎրաստանը Եվրամիությանն անդամակցելու է 2030 թվականին, հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այդ մասին նա ասել է՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։
«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ։ Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով և ինքնությամբ։ Հենց այս յուրահատուկ ազգային ավանդույթներով և ինքնությամբ պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք ունենալ Վրաստանի համար»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
Իշխող կուսակցության հիմնադիրն ասել է, որ այս հաջողության հանդեպ հավատն ամրապնդվել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին հաղթանակով։