Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով
ՔաղաքականՄեքսիկացի Ռոխելիո Վիլյառեալը, կայքում խափանման պատճառով, 28 դոլարով գնել է երկու զույգ ականջօղեր Cartier ապրանքանիշից, մինչդեռ դրանք իրականում արժեն 28 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Alarabiya News-ը։
2023 թվականի դեկտեմբերին Ռոխելիո Վիլյառեալը սոցցանցերում նկատել է բավականին էժան Cartier ականջօղեր։ Նա պատվիրել է զարդերն ընկերության առցանց խանութից։ Տղամարդուն դա հաջողվել է անել խափանման պահին, որի պատճառով գինը հազար անգամ նվազած է եղել։
Այնուամենայնիվ, Cartier-ը չի ճանաչել գնումը որպես վավեր և հրաժարվել է առաքել զարդերը: Ականջօղերի փոխարեն ընկերությունը որպես ներողություն առաջարկել է վերադարձնել գումարը, մեկ շիշ շամպայն և կաշվե անձնագրային պատյան։
Տղամարդը չի համաձայնել և կապվել է սպառողների իրավունքների պաշտպանության մեքսիկական գործակալության հետ: Որոշումն ընդունվել է հօգուտ նրա, և Cartier-ը ստիպված է եղել ականջօղերն ուղարկել գնորդի վճարած գումարի դիմաց։