Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին
Արտակարգ ՊատահարՏաջիկստանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևին և նրան բողոքի նոտա հղել։ Գերատեսչությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ռուսաստանում տաջիկների նկատմամբ «ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի» և նրանց իրավունքների ու ազատությունների ոտնահարման կապակցությամբ։
«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկ-ռուսական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին», - ասվում է Տաջիկստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ: