Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ
ՀասարակությունԱլմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս՝ Ղազախստանը բանակցություններում որպես միջնորդ՝ հանդես չի գալու։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, գրումէ ՏԱՍՍ-ը։
«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ: Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Ուզում եմ նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա: Մենք միայն բարի կամ ենք դրևորում»,- ասել է Սմադիարովը։