Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի
ՀասարակությունՌուսաստանի զինված ուժերը փորձում են օգտվել իրավիճակից, երբ Կիևն օգնություն է սպասում գործընկերներից, հիմնականում՝ ԱՄՆ-ից: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չհայտարարված այցով Կիևում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման, և մենք միասին պետք է տապալենք նրա ծրագրերը», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ «ակնհայտորեն», Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ի կազմում, քանի որ առանց նրա անհնար է պատկերացնել Եվրոպայի անվտանգությունը։