Խորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն Թորոսյան
ՀասարակությունԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դատախազության վերջին 6 տարիների հաղորդումներից դուրս եմ բերել վերջին 7 տարիների կալանավորումների միջնորդությունների, դրանց բավարարման և ձերբակալությունների թվերը: Կարծում եմ խորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել:
Վերլուծության արդյունքում կա'մ պետք է փարատվեն հանրության մոտ եղած կասկածները, որ ձերբակալությունը և կալանավորումը չի օգտագործվում, որպես խոստովանական կամ այլ տեսակի ցուցմունքներ կորզելու միջոց կա'մ այդ պրակտիկան պետք է վերացվի»: