Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան
Արտակարգ ՊատահարՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրականում, մենք այժմ «ըմբոշխնում ենք» արատավոր պետականաշինության դառը պտուղները։ Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել, այսինքն՝ արմատից սխալ են կառուցվել, չեն կայացել։
Մասնավորապես, որքան էլ զարմանալի կարող է թվալ, չեն հայկականացվել և օտար ազդեցության (կամ ուղղակի վերահսկողության) տակ են հայտնվել՝
— Հայկական բանակը (հատկապես 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո),
— ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը,
— ՀՀ արտաքին գործերի նախարարությունը,
— ՀՀ կրթության և գիտության գերատեսչությունները։
ՀՀ ամբողջ չինովնիկական դասն ապազգայնացվել է՝ կորցրել է պետական և ազգային շահերի մասին տարրական պատկերացումները, ինչպես նաև, զուգահեռաբար, պատասխանատվության զգացումն ու գիտակցումը։
Պետք է ընդունել, որ պետականաշինությունն ու բանակաշինությունը ՀՀ-ում լիովին ու վերջնականապես ձախողվել են։ Դրա պատասխանատուները ՀՀ նախկին նախագահներն ու վարչապետներն են (բացառությամբ Վազգեն Սարգսյանի, ով չհասցրեց աշխատել և իրագործել իր ծրագրերը)։
Եթե երբևէ ՀՀ-ում իշխանությունն անցնի հայ ազգային-հայրենասիրական ուժերին, նրանց առաջնակարգ խնդիրն է լինելու գրեթե զրոյից պետական համակարգ կառուցելը։
ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՍՏԾՈՒ ԿԱՄՈՔ, ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ»։