Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից
ՀասարակությունՄոսկվայում 2021 թվականին ծնված տղան ընկել է 12-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից և հոսպիտալացվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, հաղորդվել է քաղաքային դատախազության պաշտոնական Telegram ալիքում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավ-արևելյան վարչական շրջանի Նովոչերկասկի բուլվարում։ Դեպքի պահին երեխայի մայրն այլ սենյակում է եղել։
«Բոլոր հանգամանքների, ինչպես նաև այս փաստի առնչությամբ իրականացված դատավարական ստուգման առաջընթացի և արդյունքների պարզումը Լյուբլինի միջշրջանային դատախազությունում վերահսկվում է»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։
Դատախազությունը ծնողներին հիշեցրել է, որ չի կարելի երեխաներին մենակ թողնել բաց պատուհաններով սենյակներում կամ եթե կա հավանականություն, որ երեխան կարող է ինքնուրույն բացել դրանք։