Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր
ՀասարակությունՆախարար Միրզոյանը հիշատակել է ՀՀ կառավարության կողմից Գազայից տեղահանված փախստականներին մարդասիրական աջակցության տրամադրումը՝ որպես քաղաքացիական բնակչության վիճակը մեղմելուն ուղղված ջանքերի մաս։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Ընդգծվել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Խոսելով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմաներից՝ նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես կայուն զարգացման առհավատչյա։