Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել
Արտակարգ ՊատահարՄեքսիկայի Գուանախուատո նահանգից ուղևորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է Մեքսիկայի նահանգում, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 14 մարդ զոհվել է, ևս 31-ը վիրավորվել, հայտնել են տարածաշրջանային անվտանգության նախարարությունից։
«Այսօր առավոտյան ավտոբուսը շրջվել է, և նահանգային ոստիկանությունը անմիջապես ժամանել է դեպքի վայր՝ հսկելու տարածքը, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 14 մարդ, ևս 31-ը՝ վիրավորվել»,-ասվում է Մեքսիկայի անվտանգության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ վթարը տեղի է ունեցել Կապուլին-Չալմա մայրուղու վրա՝ Գուարդա դե Գերերո շրջանում։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։