Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի իշխող «Պահպանողական կուսակցության» մի քանի անդամներ պատրաստվում են պաշտոնանկ անել վարչապետ Ռիշի Սունակին՝ մայիսի 2-ին կայանալիք մունիցիպալ, տեղական և տարածաշրջանային ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Ինչպես ցույց են տվել հարցումները և ֆոկուս խմբերի ուսումնասիրությունները, Ռիշին ոչինչ չի անում: Խոսքը ոչ թե քաղաքականության, այլ մարդկանց մասին է: Մարդիկ նրան պարզապես չեն սիրում»,- ասել է պատգամավորը։
Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Ռիշի Սունակի «Պահպանողական կուսակցությունն» առաջիկա ընտրություններում աղետալի պարտություն է կրելու։
Հետազոտությունը, որին մասնակցել է 14,000 մարդ, կանխատեսում է, որ վերջիններս կպահպանեն ընդամենը 169 տեղ խորհրդարանում, մինչդեռ Քիր Սթարմերի ընդդիմադիր «Լեյբորիստական կուսակցությունը» կստանա 385 մանդատ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան