Իտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի
ՔաղաքականԻտալիան պատճառ չունի դեմ լինել ռուսական հեղուկ բնական գազի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցներին, քանի որ երկիրը կարող է գոյատևել նաև առանց դրա։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկ անվտանգության նախարար Ժիլբերտո Պիչետո-Ֆրատինը, փոխանցում է Politico-ն։
«Իտալիան այժմ ի վիճակի է ընդհանրապես առանց ռուսական գազի: Մենք ունենք վերագազիֆիկացման տարբեր աղբյուրներ, բավականաչափ պաշարներ»,- ասել է նա:
Մինչ այս Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների հաջորդ փաթեթը։