ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում
ՀասարակությունԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.
1. 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»: