Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
ՀասարակությունՌուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, որոնք անհրաժեշտ են լիակատար լիցքաթափման և վիճահարույց հարցերի կարգավորման համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը չի ցանկացել մեկնաբանել սահմանամերձ Կիրանց գյուղում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու հանգամանքը։
«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և օրակարգում եղած բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ հասնելու համար»,- ասել է Պեսկովը։