Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկաններ:
Հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից»։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ նրանք տեղափոխվել են «Իջևանի» ԲԿ։