Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ
ՀասարակությունԹուրքիան մտադիր չէ դադարեցնել Պաղեստինին աջակցությունն այն պայմաններում, երբ Իսրայելը «ցեղասպանություն է իրականացնում» Գազայում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ստամբուլում Երուսաղեմի միջխորհրդարանական հարթակի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները սխալվում են՝ կարծելով, թե կարող են լռեցնել Թուրքիային՝ մեղադրելով նրան հակասեմականության մեջ։
«Դուք չեք կարող շղթաներ դնել Թայիփ Էրդողանի սրտին կամ կամքին»,- ասել է նա։
Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել էր «մեր ժամանակի Հիտլեր»։