Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
ՀասարակությունԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- ասել է պաշտպանը։
Հիշեցննեք, որ Հակակոռուպցիոն դատարանն Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա տնային կալանք: