Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են
ՀասարակությունԿիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Կիրանցում իրավիճակը լարվել է։ Հրմշտոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը: