Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան
ՔաղաքականՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատ կարճ. դաշտ նետած այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը։
Ադրբեջանը ՉՈՒՆԻ բավարար գազ իր ներքին շուկան ապահովելու համար։ Արտաքին պարտավորություններն էլ հազիվ-հազիվ են կարողանալու փակել։
Ըստ այդմ ներքին շուկայի համար ռուսական գազ են գնում, իսկ սեփական գազն ուղղում են արտասահման, մասնավորապես Թուրքիա ու Եվրոպա։
Սա լրիվ հավայի թեմա է, որը դաշտ է նետել նզովյալ Ալեն Սիմոնյանը՝ որպես ինֆորմացիոն ծամոն, մարդկանց զբաղեցնելու համար»։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Երևանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը՝ նշելով, որ հարցին դրական է վերաբերվում։