Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան
Հասարակություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ:
Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի և իրավիճակը մի օր պայթելու է»։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը