Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)
ՔաղաքականSeven Visions Resort & Places, The Dvin-ում 3 օր, 3 գիշեր բոլիվուդյան տրամադրություն էր տիրում։ Տեղի ունեցավ առաջին ամենամեծ հնդկական հարսանիքը՝ Երեւանում։
Հարսանիքը տեւել է 3 օր, քանի որ հնդիկ զույգն իրենց հարյուրավոր հյուրերի հետ միասին ավանդական բոլոր ծեսերն իրականացրել են:
Հնդկական տրամադրությունը թեւածել է ամբողջ Երեւանով։ Մեր տեղեկություններով՝ միջոցառումը եղել է, բացառապես, հնդկական։ Ելույթ են ունեցել Հնդկաստանից ժամանած հայտնի դիջեյներ ու երգիչներ, միայն մեկ բացառությամբ՝ տոնական տորթի կտրման պահին հնչել է ծագումով հայ աղջկա ստեղծագործություն: