Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»
Արտակարգ ՊատահարՀարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանագծի առանձին հատվածները նախնական համաձայնեցնելու պայմանավորվածությանը:
«Այսօր հուսադրող լուրեր՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի ու իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին: ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցային գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին»,- ասվում է նրա՝ X-ի գրառման մեջ։