Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»
ՔաղաքականԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանագծի առանձին հատվածները նախնական համաձայնեցնելու պայմանավորվածության հետ, համաձայն որի՝ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցում։
«Իրականացա՞վ։
Հարցս ուղղում եմ իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերին։ Եվ ի՞նչ, գո՞հ եք, որ ձեր կանխատեսումներն իրականանում են։ Դավաճանը հանձնում է Տավուշի գյուղերը։ Հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»,– գրել է Իշխանյանը։