Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ
ՀասարակությունՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է «Մեծ յոթնյակի»՝ G7-ի արտգործնախարարների տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:
«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել G7-ի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: