ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները
ՀասարակությունՀայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր ես, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը և ՔԻՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հանդիպում ենք ունեցել Եվրոպական Միության փոխդեսպան պարոն Յան Պլեշինգերի և դեսպանության այլ ներկայացուցիչների հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,– գրել է Մելիքյանը։