Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան
ՔաղաքականԻրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ երկիրը երեք օր առաջ տեղեկացրել է հարևան պետություններին Իսրայելի վրա հարձակման մասին։ Այս մասին նա ասել է Al Hadath-ին։
«Մենք գործողություններից 72 ժամ առաջ տեղեկացրել ենք հարևան երկրներին»,- ասել է Աբդոլլահիանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը Միացյալ Նահանգների վարչակազմին տեղեկացրել է, որ Իսրայելի վրա հարձակումը «սահմանափակ բնույթ է կրում»։ Աբդոլլահիանը նաև սպառնացել է հարվածել տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնն օգնի Իսրայելին։
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում: Հարձակման ավարտից հետո Իրանը հայտարարել է, որ հարվածել է իր բոլոր նպատակակետերին: