Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»
ՀասարակությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան Nexstar հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքը շփոթել է իսրայելական Հայֆայի հետ։
«Ես հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածե'ք Հայֆային»,- ապրիլի 18-ի գիշերը ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ նկարագրելով, թե ինչպես է ինքը հետ պահում իսրայելցիներին և հոգ տանում Գազայի խաղաղ բնակչության մասին։
«Նրան միայն մնում է ինքն իրեն արգելել մասնակցել ընտրություններին»,- Բայդենի հայտարարությանը Telegram-ի իր ալիքում այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։