«Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին
ՀասարակությունՀայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում գոլերը խփեցին Ժոզե Էմբալոն ու Պետրոս Ավետիսյանը, իսկ «Գանձասար»-ից աչքի ընկան Աշոտ Քոչարյանը և Իսրայել Օպոկուն:Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Ուրարտու»-«Վեստ Արմենիա», «Վան»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Շիրակ», «Փյունիկ»-ԲԿՄԱ հանդիպումները: