Շքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչին
Տեսանյութեր
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ:
Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը և այս ուղղությամբ հետևողական ջանքերի ներդրումը:
Հադիպմանը բարձր են գնահատվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումները:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)