Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը Մեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթը Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ 

5 առասպել լյարդի առողջության մասին

Ի՞նչ դեր է կատարում լյարդը օրգանիզմի կենսագործունեության պահպանման մեջ: Կարո՞ղ է այն վնասվել, և արդյո՞ք այն պետք է մաքրել:

Մենք փորձել ենք հավաքել հասարակության մեջ լյարդի աշխատանքի վերաբերյալ ամենատարածված համոզմունքները և մեկնաբանել գիտական ​​տեսանկյունից։

Առասպել N1

Լյարդը ֆիլտր է, որի մեջ կուտակվում են թափոններն ու տոքսինները։

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Այս կարծիքը չենք կարող անվանել 100% առասպել։ Լյարդն իսկապես կարելի է անվանել մարդու մարմնի ֆիլտր (նման կերպ մարդու սիրտը կոչվում է պոմպ, իսկ ուղեղը՝ համակարգիչ)։ Այնուամենայնիվ, շատերը սա չափազանց բառացի են ընդունում:

Իսկապես, մարմնի ամբողջ արյունը օրական շատ անգամ անցնում է լյարդով: Բայց լյարդի բջիջները մաղի պես չեն աշխատում՝ որոշ նյութեր պահելով, իսկ մյուսներին թողնելով արյան մեջ։ Լյարդում մարսողության և նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերի չեզոքացումը տեղի է ունենում մի շարք կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում։ Այդ պրոցեսի մեջ ներգրավված են հատուկ սպիտակուցներ՝ ֆերմենտներ: Այսինքն՝ առողջ լյարդը օրգանիզմի համար վտանգավոր միացությունները վերածում է անվտանգի՝ չեզոքացնելով թունավոր նյութերը։

Առասպել N2

Ժամանակ առ ժամանակ լյարդը պետք է «մաքրել»

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

«Եթե ​​լյարդը «ֆիլտր» է, ապա այն կարող է և պետք է պարբերաբար «մաքրվի»։

Այս կարծիքը բավականին տարածված է։ Ինտերնետում դուք կարող եք գտնել հսկայական քանակությամբ դեղամիջոցներ (այդ թվում՝ բուսական), բաղադրատոմսեր և խորհուրդներ, որոնք, ենթադրաբար, կօգնեն արագ մաքրել լյարդը թույներից և տոքսիններից:

Սակայն, ինչպես արդեն տեսանք, թունավոր նյութերը չեն կուտակվում լյարդում։ Մտնելով հեպատոցիտներ (լյարդի բջիջներ)՝ դրանք չեզոքացվում են և արտազատվում օրգանիզմից։ Հետևաբար, ըստ էության, լյարդը «մաքրելու» կարիք չկա։

Լյարդի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում պահպանել նորմալ քաշը, չանտեսել ֆիզիկական ակտիվությունը, հնարավորության դեպքում օգտագործել առողջ սնունդ և չչարաշահել ալկոհոլը1:

Առասպել N3

Եթե աջ ենթակողում ցավ չկա, ապա ամեն ինչ կարգին է

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

Լյարդի հիվանդությունները չունեն միանշանակ նկարագրող ախտանիշ։ Աջ կողատակում ցավը կարող է լինել լյարդի հիվանդության նշաններից մեկը կամ կարող է լինել լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ աղիքների հետ կապված խնդիրների դրսևորում։ Համապատասխանաբար, չպետք է կենտրոնանաք մեկ ախտանիշի վրա, երբ կասկածում եք որևէ հիվանդություն։

Լյարդի հիվանդության ընդհանուր նշանը դեղնախտն է՝ սկլերայի, մաշկի և լորձաթաղանթների դեղնացում, ինչպես նաև սրտխառնոց, ծանրություն և անհարմարություն աջ ենթակողի շրջանում, թուլություն և ախորժակի բացակայություն:

Բայց հաճախ լյարդի շատ լուրջ հիվանդություններն անգամ ընդհանրապես չեն արտահայտվում, քանի դեռ օրգանում անդառնալի փոփոխություններ չեն եղել։

Հետեւաբար, լյարդի վիճակը վերահսկելու համար ավելի լավ է չանտեսել կանոնավոր հետազոտությունները։ Հատկապես , եթե դուք գտնվում եք ռիսկի խմբում և ունեք հետևյալ գործոններից որևէ մեկը․

  • Ալկոհոլի և նարկոտիկների չարաշահում
  • Ստերոիդներով երկարատև բուժում
  • Մետաբոլիկ սինդրոմ (ճարպակալում, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա)
  • Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում
  • В և С քրոնիկական վիրուսային հեպատիտներ
  • Աուտոիմուն հեպատիտ
  • Հեմոխրոմոցիտոզ
  • Լյարդի տոքսիկ ախտահարում
  • Ալֆա 1 անտիտրիպսինի դեֆիցիտ
  • Լյարդի ցիռոզ

 

Եթե դուք ունեք վերը նշված գործոններից որևէ մեկը, ապա պետք է վեց ամիսը մեկ անցնել լյարդի ուլտրաձայնային հետազոտություն և ստուգել արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակը, խորհրդակցելով թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի հետ։

Առասպել N4.

Լյարդի հետ կապված խնդիրները հազվադեպ են այն մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ալկոհոլը:

Առասպել.

Եթե ցանկացած մարդու հարցնել, թե որն է լյարդի հիվանդության հիմնական պատճառը, կպատասխանի. «Ալկոհոլ»: Այո, ալկոհոլի սիստեմատիկ չարաշահումը ռիսկի գործոններից մեկն է, բայց ոչ միակը։

Վերջին տարիներին ավելի հաճախակի է դառնում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը1, որը ոչ միայն խաթարում է լյարդի աշխատանքը, այլև մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

Քրոնիկ B և C հեպատիտները նույնպես տարածված են և փոխանցվում են պարենտերալ ճանապարհով, այսինքն՝ արյան միջոցով։ Այս վիրուսներով հնարավար է վարակվել վատ ախտահանված գործիքներ օգտագործելիս մատնահարդարման, դաջվածքների և բժշկական պրոցեդուրաների ժամանակ: Դուք կարող եք նաև վարակվել հեպատիտ B-ով և C-ով անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: Նոր ախտորոշված յարդի քաղցկեղի պատճառների  50%-ից ավելին կազմում են վիրուսային հեպատիտները2,3:

Հնարավոր են նաեւ լյարդի ժառանգական հիվանդություններ։

Այսպիսով, ալկոհոլը լյարդի խնդիրների պատճառներից մեկն է։ Բայց ոչ միակը։ Որոշ դեպքերում հիվանդությունները առաջանում են այլ պատճառներից և անկախ ալկոհոլի ընդունումից:

Առասպել N5.

Հեպատոպրոտեկտորները վերականգնում են լյարդը

Իհարկե, հաճելի է հավատալ, որ կան կախարդական դեղամիջոցներ, որոնք հրաշքով վերականգնում են լյարդի վնասված կառուցվածքը։

Հեպատոպրոտեկտորներին վերագրվում են բազմաթիվ դրական ազդեցություններ. այդ նյութերը ենթադրաբար մտնում են հեպատոցիտի (լյարդի բջջի)  թաղանթի կառուցվածքի մեջ, արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները՝ քայքայելով տոքսինները, և նպաստում են լյարդի հյուսվածքի վերականգնմանը: Սա իրոք ճի՞շտ է:

Մինչ օրս գոյություն չունեն լուրջ, խոշոր կլինիկական հետազոտություններ, որոնց ժամանակ հավաստիորեն ապացուված է հեպատոպրոտեկտորների արդյունավետությունը լյարդի ախտահարման կանխարգելման և լյարդի ֆունկցիայի բարելավման կապակցությամբ։ Այդ իսկ պատճառով հեպատոպրոտեկտորները չեն նշվում լյարդի հիվանդությունների բուժման Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցերում։

Չկան ուսումնասիրություններ այն մասին, թե արդյոք հեպատոպրոտեկտորները կարող են նվազեցնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը լյարդի վրա:

Բացի այդ, գրեթե 20 տարի առաջ կատարված մեծածավալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռուստատեսությամբ ակտիվորեն գովազդվող ֆոսֆոլիպիդները չեն կարող ունենալ դրական ազդեցություն լյարդի ալկոհոլային հիվանդության ընթացքի վրա4:

Այսպիսով՝

Լյարդի հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդն առողջ ապրելակերպն է․

  • Առողջ սննդակարգ
  • Ֆիզիկական ակտիվություն
  • Լյարդի առողջոթյան վերահսկում

Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է:

Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։

Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։

news.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՊուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բրյուսել կատարած այցը և տնտեսական համագործակցությունըԿատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործումՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաներըՀամացանցում բացահայտվել է նոր iPhone 18 Pro-ի տեսանյութը՝ թողարկումից ամիսներ առաջՄորավեցկին հրաժարվել է Զելենսկու կողմից տրված պարգևից՝ Վոլինյան կոտորածի զոհերի հիշատակինԿրեմլը հաստատել է Ռուսաստանում բենզինի ներմուծման ծրագրերըՈւկրաինայում նկատվել է նոր «Ռիֆ» կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգըՎարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխնախագահներին․Թուրքիայի և Ադրբեջանի՝ համատեղ հայտըՄԱԿ. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է ռելսերի ծռման և ասֆալտի հալմանԱճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացելԿրեմլը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Մոսկվայի մարզի վրա իրականացված հարձակմանըԳնաճ, թանկացումներ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած ՀՀ քաղաքացինՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն
Ամենադիտված