Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետ ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան Հայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը Էդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումները Ղազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները 2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Գրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունը Գործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան «Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր Գաբրիել Էսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում 

Ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան

Արդեն մի քանի օր է՝ հասարակական մի խումբ գործիչներ կոչ են անում արցախահայերին իրենց երեխաներին Հունգարիա ճամբար չուղարկել։ Պատճառն այն է, որ հենց Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Բացի այդ, Հունգարիան աչքի է ընկնում իր ադրբեջանամետ կեցվածքով, ուստի անկանխատեսելի է, թե ինչ կարող է լինել հայ երեխաների հետ այնտեղ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նույնպես կոչ էր արել բոլոր ծնողներին՝ հաշվի առնել, թե որ երկիր են ուղարկում իրենց երեխաներին։

Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանը նույնպես դեմ է, որ արցախցի երեխաներն իրենց ճամբարն անցկացնեն Հունգարիայում։

«Արցախում իմ զբաղեցրած պաշտոնը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, իմ վերահսկողությամբ էին անցնում բոլոր ճամբարները թե Արցախում, թե Արցախից դուրս, լիներ ցերեկային, շուրջօրյա, ռազմամարզական և այլն։ Ամեն տարի մենք հազարավոր երեխաների ամառային ճամբարն էինք կազմակերպում։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ճամբարներում ինչ կարող է կատարվել, ճամբարներում ապահովում են ոչ միայն երեխաների ակտիվ հանգիստը, այլև տարվում են հատուկ քարոզչական ու դաստիարակչական աշխատանքներ։

Մենք գիտենք, որ ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրի շրջանակներում Արցախից 120 երեխա արդեն Հունգարիայում մասնակցել է ճամբարին, ըստ տարածվող լուրերի՝ ևս 1000 երեխա պետք է մասնակցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա այս առիթով իր մտահոգություններն արտահայտեց՝ շեշտելով՝ Հունգարիա ճամբար գնալու ծրագիրն արցախահայերի շրջանում ոչ միանշանակ է ընդունվե,։ քանի որ Հունգարիան այն երկիրն է, որը, բացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց, նաև այն միակ երկիրն է, որի ծագումնաբանությունը կապված է թուրքերի հետ։

«Հունգարիան իր պանթուրքիստական կեցվածքն ի սկզբանե արտահայտել է։ Բացի դրանից, Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության վերականգնման» հետ կապված, Հունգարիան առաջիններից է արձագանքել՝ պետական բարձր մակարդակով։ Այդ երկիրն իր վարչապետի մակարդակով մասնակցել է Շուշիիում տեղի ունեցած ժողովին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ասաց՝ լավ գիտի, որ ճամբարներում հատուկ մասնագետների ընդգրկմամբ այնպիսի քարոզչական ու դաստիարակչական աշխատանքներ են տանելու այդ երեխաների հետ, որի արդյունքում հնարավոր է՝ վաղը-մյուս օրը Հայաստանը կանգնի ազգային անվտանգության խնդրի առաջ։

«Հաշվի առնելով Հունգարիայի պրոթուրքական լինելը, վստահ եմ՝ տանելու են այնպիսի քարոզչություն, որ արցախցի երեխաները համակերպվեն մտքի հետ, թե «Արցախը հայկական չէ», և Հայաստանն այն սահմանագծված տարածքով է, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա արցախցիները, հասկանալով այս ամենը, չեն ցանկանում, որ իրենց երեխաները գնան Հունգարիա։ Կարծում եմ՝ ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված, քանի որ Հայաստանը դեպի Արևմուտք տանելու դռները տեղադրված են Թուրքիայում։

Եթե միանգամից Թուրքիան լինի, ժողովուրդը կհասկանա, հիմա թուրքական ծագում ունեցող եվրոպական երկրի միջոցով են դա անում։ Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ Արցախի կիոկուշին կարատեի «Վերադարձ» մարզական ակումբի որևէ սան այդ ճամբարին վստահաբար չի մասնակցելու և Հունգարիա չի մեկնելու։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր
Ամենադիտված