Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով. Քրիստինա Վարդանյան
ՀասարակությունԵրևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն, անդրադառնալով այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում տեղի ունեցած 45 բարդի տեսակի ծառերի հատման դեպքին, գրում է․
«Կրկին այսօրվա զազրելի դեպքի մասին։ Ըստ իս, այս սեփականատերը հանկարծ բացահայտել է, որ իր տան պատը բարդիները վնասելու են, ինչը ճիշտ է ու որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով, հատելով կենդանի, դալար բույսերը։ Կրթելուց, մշտապես ասում եմ՝ անգրագետ ծառատունկը մեծ չարիք է, հետագա խնդիրներ ստեղծելու առումով։
Ըստ իմ ունեցած տեղեկության՝ տան տերն է տնկել ծառերը, ինչպես նաև հողի մակերեսը ծածկել ցիհիներով։ Մի խոսքով, ամեն բան մասնգետի հետ քննարկեք, այն էլ գրագետ մասնագետների, որ հետո ձեր արած բարի գործը, մեծ չարիք չդառնա հենց ձեր համար ու ծառերի կյանք չարժենա»։