Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի`ԴՕԿ, ՔՊ եւ «Հայաստան» դաշինք

Քաղաքական

«Հրապարակ»-ը  զրուցել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն է:
- Ե՞րբ եք վերջին անգամ սոցիոլոգիական հարցումներ իրականացրել: Ի՞նչ պատկեր ունենք ներքաղաքական կյանքում: Քաղաքական ուժերի վարկանիշը, տոկոսային հարաբերակցությամբ, ինչպիսի՞ն է այս պահին:

- Վերջին հարցումն իրականացրել ենք երկու ամիս առաջ: Անկեղծ ասած, այս տարի նախատեսել էինք ամեն ամիս հարցումներ իրականացնել, բայց քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքական դաշտը տոտալ անգործության էր մատնված, բոլորը հանգստանում էին, հավանաբար, մենք հասկացանք, որ չեղած բանն անիմաստ է հետազոտելը: Այս ամսվա վերջին էլ հարցում ենք նախատեսել՝ հույս ունենալով, որ այս ամիս քաղաքական ուժերը որոշակի ակտիվություն կցուցաբերեն, եւ, ըստ այդմ, մենք կասենք, թե որ քաղաքական ուժը որքան աճ կամ անկում է ունեցել` ռեյտինգի առումով: Եթե խոսենք մեր վերջին հարցումների մասին, որոնք տեղի են ունեցել երկու ամիս առաջ, ապա կարող ենք ասել, որ քաղաքական դաշտը, ըստ էության, հոգեվարքի մեջ է, որովհետեւ ընդդիմադիր ուժերն ունեն բավականին ցածր վարկանիշ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունն ունի մոտ 5 տոկոս վարկանիշ: Նույնքան վարկանիշ ունի ԴՕԿ կուսակցությունը` Վարդան Ղուկասյանը: Դրանից մեկուկես տոկոս ցածր վարկանիշ ունի «Պատիվ ունեմ»-ը: Մյուս կուսակցություններն ունեն ավելի քիչ ձայներ:

- Իսկ իշխող ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյա՞նը:

- ՔՊ-ն ունի 14,4 տոկոս: Բայց պետք է մի բան հաշվի առնել, որ բոլոր այն քաղաքական ուժերը` մշտապես, որոնք եղել են իշխանություն, առնվազն 8-10 տոկոս ստաբիլ ձայներ ունեն: Ոստիկանություն, բանակ, ՊԵԿ եւ այլն: Եթե այդ 8-ից 10 տոկոսն անտեսենք, ապա ստացվում է, որ ունենք երեք գրեթե հավասար ռեյտինգ ունեցող քաղաքական ուժեր` ՔՊ, «Հայաստան» դաշինք եւ ԴՕԿ: Երեքն էլ ունեն 5-7 տոկոս ձայն, դա՝ այն պարագայում, եթե «Քաղպայմանագիրը» չլինի որպես իշխանություն: Թե ինչ փոփոխություններ կլինեն հոկտեմբեր ամսին, կերեւա առաջիկայում:

- Այսինքն` Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ մյուսներից ավելի շա՞տ ձայներ ունի:

- Այո, բավականին երկար ժամանակ է՝ ԴՕԿ-ը երրորդ տեղում է գտնվում: Ի դեպ նշեմ, որ եթե մարզերի կտրվածքով դիտարկենք, ոչ թե երրորդ, այլ՝ երկրորդ տեղում է:

- Ստացվում է, որ բոլորի վարկանիշն ընկել է:

- Այո, քաղաքական դաշտը հոգեվարքի եւ փնտրտուքների մեջ է: Մեր հասարակության շուրջ 75 տոկոսը չի տեսնում այն ուժին կամ այն գաղափարները, որոնց համար արժե պայքարել եւ գնալ այդ ամենի հետեւից: Այս առումով պետք չէ մեղադրել հանրությանը, քաղաքացիներին ասել, որ նրանք պասիվ են եւ ձայն չեն տալիս այս կամ այն ուժին: Պարտադիր չէ, որ քաղաքացիներն ընտրեն այն ուժերին, որոնք կան: Խնդիրը քաղաքական ուժերինն է: Նրանք պետք է առաջարկեն այն ճիշտ ու ռեալիստիկ ծրագրերը, որոնք մարդկանց մոտ հավատ կներշնչեն: Հետեւաբար, ունենք նման իրավիճակ: Հայաստանում կա մոտ 100 կուսակցություն, բայց նրանք այնքան տկար են, որ, փաստորեն, չեն կարողանում ձեւակերպել այն պրոդուկտը, որը կարող է հետաքրքրել հանրությանը, որին կվստահեն մարդիկ: Դրա մեղավորը մեր քաղաքացիները չեն, մեղավորը կուսակցություններն են: Իհարկե, մարդիկ պետք է լինեն առավել պրոակտիվ եւ պահանջատեր, բայց եթե քաղաքական ուժերը չեն կարողանում ձեւավորել այն միտքը, գաղափարը, տեսլականը, որը հանրության տարբեր խավեր ցանկանում են տեսնել, ուրեմն խնդիրը կուսակցություններինն է: Պետք է լինեն տարբեր քաղաքական ուժեր, որոնք կունենան տարբեր գաղափարներ եւ տեսլականներ: Ռեալիստիկ ծրագրեր են պետք, որոնց ծանոթանալով՝ հանրությունը կցուցաբերի ակտիվություն:

- Բագրատ սրբազանի մասին ոչինչ չասացիք, այսօր ընդդիմության լիդերը հենց նա է:

- Բագրատ սրբազանի մասին մայիսին հարցում անցկացրինք, դա ակտիվ ժամանակաշրջան էր, եւ այդ փուլում Սրբազանի վարկանիշը բավականին բարձր էր: 50 տոկոսից ավելին դրական էր վերաբերվում շարժմանը, բայց դրանից հետո` երկու ամիս անց, նրա վարկանիշն էլ բավականին իջավ, դրական վերաբերմունքը փոխվեց, ինչը կապված էր պասիվության հետ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված