Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ» Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ» Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 

«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան

Հրապարակումներ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ««Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը» վերտառությամբ հոդված է հրապարակել։
 
Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։
Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և անկախության 30 տարիները մեզ մոռացնել էին տվել պարտության հոգեվիճակը։ Պարտությունը մեզ օտար թվացող, ուրիշներին բնորոշ բան էր թվում։

Հիմա մենք առերեսվում ենք պարտության հայի և պարտության հասարակության հետ։ Իսկ եթե պարտության հայը ոչինչ չի՞ ուզում, կամ սարսափելի վատ բա՞ն է ուզում։ Մենք  գիտե՞նք նրա դեստրուկցիայի ուժը, պոտենցիալը։

Առաջին անգամ սրա մասին մտածել եմ նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախի հասարակության անկումը տեսնելով։ Դա արդեն նախկին հպարտ ու ռացիոնալ Արցախը չէր։ Ու նաև սա´ հանգեցրեց ճգնաժամային կառավարման ձախողման, պատմական սուղ ժամկետում պատմական փլուզումների։
 
Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ։ Նույնիսկ առողջ շերտերը, նույնիսկ պայքարողներն արդեն թերահավատ են մեր երկրի հեռանկարի հանդեպ։ Նոր լիդերության հիմնական խնդիրը հենց այս հոգեվիճակը փոխելն է։ Նոր լիդերության թիրախը այս խնդիրն է, և եթե մենք սա ընդունենք, ապա բանավեճը՝ նախկին թե ներկա, կզրոյացվի։ 

Այս հոգեվիճակով  հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա։ Իսկ այդպես՝ մեզ կառաջնորդի  աղետը։

Այստեղ գալիս է ամենակարևոր ու ամենաբարդ պահը. ինչպե՞ս փոխել պարտված հասարակության հոգեվիճակը։ Բագրատ Սրբազանն իր շարժման ամենասկզբում այդ պրոցեսը բավականին հաջող սկսեց, և հուսահատության թոթափման մեծ ալիք գնաց հասարակության ներսում։ Սա շարժման էմոցիոնալ փուլն էր։ Ինչպե՞ս է պետք շարունակել այդ փուլը, որպեսզի մարդիկ իրոք հավատան պետության հեռանկարին։ Այստեղ արդեն մարդիկ ակնկալում են ռացիոնալ քաղաքական առաջարկներ և հստակ քայլերի շարք, որոնց կհավատան։ Կհավատան, որ այդ քայլերի արդյունքում երկիրը կունենա հեռանկար։ 
 
Մենք կորցրել ենք ամբողջական հասարակության պատկերը։ Այսօր Հայաստանը փախստականների մի մեծ ճամբար է հիշեցնում, որը սպասում է զանազան անցակետերի բացման ու չմորթվելու ինչ-որ երաշխիքների։ Այսօրվա աշխարհը, սակայն, երաշխիքներ չի տալիս, նայեք մերձավոր Արևելքին։
 
Ամբողջական հասարակության փոխարեն մենք ունենք տարբեր ենթամշակույթների բաժանված մարդկային զանգված. «Մեծարգոների ենթամշակույթ», «անտարբերների ենթամշակույթ», «հույսը կորցրածների ենթամշակույթ», «պայքարողների ենթամշակույթ», «գնացողների ենթամշակույթ» և այլն։

Նոր լիդերության խնդիրներից է՝ այս հատվածները վերամիավորել ամբողջական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին հաշտեցման հնարավորություն և միասնական նպատակներ։ «Նախկին թե ներկա» հակադրությունն այս պարագայում դուրս է մղվում, գալիս է միակ հարցը՝ ո՞վ կկարողանա դա անել։ Նախկի՞ն կլինի, ներկա՞, ապագա՞, դա չի էականը, այլ՝ կկարողանա՞ արդյոք։ Ո՞վ կկարողանա վերականգնել այս հասարակությունն այնպես, որ այն նորից հավատա ինքն իրեն ու սկսի վերականգնել սեփական պետությունը։   
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ»Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված