Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը
17 տարի դադարից հետո առաջին անգամ Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը, նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Օրակարգում է հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարի 10 հարցի քննարկում, փորձի փոխանակում և քննարկումներ։
Նիստի ընթացքում կընտրվեն Համակարգող խորհրդի նախագահն ու գործադիր քարտուղարը, կնշանակվի հաջորդ նիստի օրը։