Դատապարտյալին այցելած քաղաքացուհու մոտից թմրամիջոց է առգրավվել
Իրավունք
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Վ. Բ.-ին: Վերջինիս սեռական օրգանի միջից հայտնաբերվել և առգրավվել են սպիտակ սավանի կտորի մեջ փաթեթավորված, 13 գրամ ընդհանուր կշռով, 18 հատ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող սև, կոշտ գնդիկներ, 2,4 գրամ կշռով շագանակագույն փափուկ զանգված, 2 հատ «B8» գրառումով, 0,8 գրամ ընդհանուր կշռով հաբեր և դեղահաբերի համար նախատեսված ապակյա տարա՝ լցված 20 մլ սուր հոտով, թափանցիկ հեղուկով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը կալանավորված կամ դատապարտված թմրասեր անձանց ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների գործածումից. հարազատներից և մտերիմներից արգելված իր կամ թմրանյութ մի պահանջեք: Արժե՞ արդյոք կեղծ հաճույքի րոպեների համար «սնվել» մարդկանց կյանքով, հաճախ՝ հարազատ մարդկանց...


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում