Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ
Տնտեսություն
2012 թ. հունվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:
2011 թ. դեկտեմբերին արձանագրվեց 2.5% գնաճ: Արդյունքում 2011 թ. տարեկան գնաճը կազմեց 4.7%, որը գտնվում է 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները կարճատև ժամանակահատվածում թույլ են. համաշխարհային տնտեսության ակտիվության նվազման հեռանկարում դեկտեմբերին արձանագրվել է հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների անկում: Այդուհանդերձ, ԿԲ ուշադրության կենտրոնում են գտնվում համաշխարհային տնտեսության զարգացումները և ապագայում դրանցից բխող գնաճային ռիսկերը:
ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումները նվազագույնն են. ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի ազդեցությունները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք:
Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, և 12-ամսյա հորիզոնի համար նախանշված 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը կլինի հասանելի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում