Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2011 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության արդյունքները
Տնտեսություն
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2011 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության արդյունքները: Համաձայն հաշտարարի գրասենյակի եռամսյակային հաշվետվության՝գրասենյակը 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 193 բողոք: Քաղաքացիների կողմից ստացված՝ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները բազմաթիվ են եղել: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 193 բողոքներից 68-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են եղել, մյուսների բողոքները կապված են եղել մինչ Հաշտարարի մասին օրենքի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել դատարանի որոշում, կամ գործը գտնվել է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքներն ունեցել են ընդհանուր բնույթ և, ըստ էության, չեն պարունակել գույքային պահանջ): Հաշտարարի քննությանը ենթակա 125 բողոքներից 52-ը չորրորդ եռամսյակում ստացվել են գրավոր տեսքով և ընդունվել քննության:
2011 թ.-ի չորրորդ եռամսյակում գրավոր պահանջի ներկայացմամբ քննության ընդունված 52 բողոքներից 21-ն ուղղված են եղել բանկերի դեմ, 29-ն ապահովագրական ընկերությունների, 1-ական՝վարկային կազմակերպությունների և գրավատների դեմ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում