Ցուցմունքներ ստանալու համար ոստիկանական բաժանմունքում մարդ են ծեծում
Իրավունք
Հայաստանում մարդու իրավունքները շարունակում են խախտվել, և դրանք հիմնականում խախտում են ոստիկանությունը, դատախազությունը և գործատուները: «Ես համոզված եմ՝ Հայաստանում ցուցմունքներ ստանալու համար ոստիկանական բաժանմունքում մարդ են ծեծում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով համաձայն է նաև, որ մարդու իրավունքները խախտվում են բոլոր երկրներում, բայց համակարգային բնույթ չեն կրում, ինչպես Հայաստանում:
«Այն երկրներում, որտեղ դատական մարմինն անկախ չէ, անիմաստ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, իսկ մեր երկրում գույություն չունի իշխանության տարանջատում: Հայաստանում 2 % անգամ չեն հասնում արդարացման որոշումները, երբ եվրոպական երկրներում 10-25% են կազմում:
Խոսելով մարդու իրավունքերի խախտման վատագույն ոլորտի մասին՝ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ դրանք առաջին հերթին խախտվում են ոստիկանությունում. «Ոստիկանության վատ վերաբերմունքի մասին պետք է նշեմ, որ բաժին տեղափոխելուց հետո ֆիզիկական ճնշում և խոշտանգումներ են գործադրում, անօրինական կերպով երկար են պահում: Իսկ այս ամենից էլ հետևում են մնացած պրոցեսները, որ կատարվում են դատարաններում»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում