Խոշոր ավտովթարից տուժած 12 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում․ պարզաբանում են «Վանաձոր» ԲԿ-ից
ՀասարակությունԵրեկ՝ հունվարի 12-ին, Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի վթարից տուժած 12 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Euromedia24.com-ին ասացին «Վանաձոր» բժշկական կենտրոնից։
«Վթարի հետեւանքով բժշկական կենտրոն է ընդունվել 12 հոգի, անցել են անհրաժեշտ հետազոտությունները, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն եւ ժամեր անց բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից» - մեզ հետ զրույցում ասաց «Վանաձոր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Էդուարդ Արզումանյանը։
Հիշեցնենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։ Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Աննա Հայրիյան