Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականԻրանը կարծում է, որ Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով, Իրանի հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ կարևոր են, իսկ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի համար մեծ նշանակություն ունի։
«Իրանն օգտագործում է բոլոր առկա ռեսուրսները՝ այս առանցքային տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու և ուժեղացնելու համար: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցն այս երկու երկրներ ուղղված է նրանց միջև երկխոսության ամրապնդմանը։
Այնպիսի ձևաչափերը, ինչպիսիք են 3+3-ը, կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և Իրանը պատրաստ է շարունակել նպաստել այդ գործընթացին», - հավելել է Բաղային։