Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային
ՔաղաքականՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաև գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան Ն.Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով: