Թայսոն Ֆյուրին հայտարարել է կարիերան ավարտելու մասին
ՍպորտԲրիտանացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է 36 տարեկանում կարիերան ավարտելու մասին՝ ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկից կրած երկու պարտությունից հետո։ Իր որոշման մասին մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում, հաղորդում է News.ru–ն։
«Ես հեռանում եմ բռնցքամարտից»,- գրել է Ֆյուրին։
Բրիտանացին տարել է 34 հաղթանակ, երկու պարտություն և մեկ ոչ-ոքի: